Նեթանյահուն Թվիթերից հեռացրել է Թրամփի հետ համատեղ լուսանկարը

178

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թվիթերից հեռացրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ նկարը, որը երկար ժամանակ է՝ Նեթանյահուն որպես ետնանկար էր օգտագործում՝ ի նշան երկու քաղաքական գործիչների բարեկամության:  

Նեթանյահուի էջում ոչ մի մեկնաբանություն չկա նկարի փոփոխության հետ կապված, սակայն Թրամփի «անհետանալու» հավանական պատճառներից է ԱՄՆ-ում նախագահին իմփիչմենթ հայտարարելու գործընթացի մասին խոսակցությունները, և Նեթանյահուն փորձում է իրեն հեռու պահել երբեմնի մոտ դաշնակցից:

Իսրայելի վարչապետը Թրամփի հետ լուսանկարը մեկ անգամ փոխել էր Խանուկա տոնի ժամանակ, որից հետո կրկին դրել էր Թրամփի հետ նկարը՝ այս անգամ ԱՄԷ-ի և Բահրեյնի ԱԳ նախարարների ընկերակցությամբ: Հունվարի 12-ի առավոտյան Թրամփը կրկին «անհետացել էր» Իսրայելի վարչապետի էջից: Այժմ Նեթանյահուի Թվիթերի  ետնանկարը կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացող վարչապետն է: