Թուրքիայի՝ ԵՄ մտնելը կարող է օգնել վերացնել Brexit-ից հետո առաջացած բացը. Էրդողան

64

Թուրքիայի՝ Եվրոպական միություն մտնելը կարող է օգնել վերացնել այն բացը, որը ստեղծվել էր Միությունից՝ Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո, ԵՄ դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիային ԵՄ ընդունելը կլիներ գոյաբանական ընտրություն Միության համար, դա կօգներ վերացնել այն բացը, որը մնացել էր Brexit-ից հետո»,-ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ «Արևելյան Միջերկրականը պետք է դադարի լինել մրցակցության կամ առճակատման ասպարեզ:

«Անհրաժեշտ է համագործակցություն ստեղծել, որը կհամապատասխանի տարածաշրջանի բոլոր կողմերի շահերին»,-նշել է Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ Հունաստանի հետ կայանալիք բանակցությունները կազդարարեն Անկարայի և Աթենքի հարաբերություններում նոր փուլի մասին: