Չավուշօղլուն՝ ԵՄ դեսպաններին. Թուրքիան վճռական է բարեփոխումների հարցում

73

Հունվարի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։ Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Եվրոպայի համար աշխարհամասին վերաբերող բոլոր զարգացումներում պատմական կարևորության դերակատարում է ունեցել՝ ներառյալ սառը պատերազմի շրջանը և փախստականների հարցը։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան անդամ է Եվրոատլանտյան բոլոր հիմնական կառույցներին, բացի ԵՄ-ից, և հիշեցրել, որ 2005-ից ԵՄ-ի հետ բանակցային գործընթացով կապված են։ Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում հարաբերություններն ավելի են խորացել և ընդգրկել են գրեթե բոլոր հնարավոր ոլորտները։

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարիներին քաղաքական բարդություններ են եղել, սակայն ուրախ է, որ ԵՄ-ը 2020թ. հոկտեմբերին և նոյեմբերին սպառնալից հռետորաբանության փոխարեն դեկտեմբերին կայացած գագաթաժողովին ողջամիտ դիրքորոշում է որդեգրել։ Նա ընդգծել է, որ Թուրքիան վճռական է բարեփոխումների հարցում, և ԵՄ գագաթաժողովի որոշումներով նոր հնարավորությունների պատուհան է բացվել, սակայն անհրաժեշտ է, որ դրան ԵՄ անդամ երկրներն էլ հավատան։

Չավուշօղլուն նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում 2021թ. ակնկալում են հստակ օրակարգի հիման վրա թափ հաղորդել համագործակցությանը, վերականգնել վստահությունը և սկսել աշխատանքներ այն որտներում, որտեղ հնարավորինս շուտ շահավետ իրավիճակ կստեղծեն: