Սաուդյան Արաբիան «ապագայի քաղաք» կկառուցի՝ առանց ճանապարհների և մեքենաների

171

Սաուդյան Արաբիան մտադիր է կառուցել քաղաք, որտեղ չեն լինի անձնական մեքենա, ճանապարհներ, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումներ: Քաղաքը անվանակոչվելու է Գիծ (The Line): Շինարարությունը նախատեսված է սկսել այս տարվա առաջին եռամսյակին: Ըստ նախագծի՝ քաղաքը 170 կմ ձգվելու է Կարմիր ծովի ափամերձ շրջանից մինչև երկրի հյուսիս-արևմուտք:

Հայտնի է, որ քաղաքի ծայրերը միմյանց կապելու է ստորգետնյա գերարագ տրանսպորտը, այսինքն քաղաքի մի ծայրից մյուս ծայրը կարելի է հասնել ընդամենը 20 րոպեում:

Բացի այդ, քաղաքում մտադիր են կառուցել աշխարհում ամենամեծ օդանավակայաններից մեկը: The Line-ը, ըստ նախագծի, պետք է լինի եռաստիճան. քաղաքի մակերեսը լինելու է բացառապես հետիոտների համար, իսկ գետնի տակ արդեն երկու մակարդակ՝ հագեցած ենթակառուցվածքներով և տրանսպորտով: