Վրաստանի առողջապահության նախարարությունը կտրականապես դեմ է կորոնավիրուսի չինական պատվաստանյութն օգտագործելուն

75

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն թերահավատորեն է մոտենում կորոնավիրուսի դեմ չինական պատվատասանյութին, քանի որ դրա հուսալիությունը և արդյունավետությունը դեռ հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից: Այդ պատճառով էլ Վրաստանն այս փուլում չի դիտարկում չինական պատվաստանյութը ներմուծելու հարցը:

«Ինչ վերաբերում է պատվաստանյութին, մենք խոսում ենք Pfizer և AstraZeneca պատվաստանյութի մասին: Չինականն այս պահին չունի բավարար տեղեկատվական նյութեր և վստահելիություն»,-ասել է Տիկարաձեն: