Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

191

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ և տեղեկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ընդգծվել է, որ բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկն այն էր, որ Ադրբեջանը և Հայաստանը հաստատել են հարաբերությունները կարգավորելու տրամադրվածությունը, պատրաստ են փոխգործակցել՝ խաղաղ կյանք հաստատելու համար, ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը:

Էրդողանն իր հերթին աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև կողմ արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակությանը։