Բրիտանական ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2-ի համար սարքերի մատակարարումը

167

Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է արցախյան պատերազմում լայնորեն կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները: Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ նրանց դիմել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը՝ մատակարարումները դադարեցնելու կոչով: Ընկերությունը հետաքննություն է անցկացրել, որից հետո որոշում է կայացրել՝ թուրքական ընկերության բոլոր պատվերները չեղարկելու մասին։

«Andair»-ը վառելիքի պոմպեր էր մատակարարում թուրքական ԱԹՍ-ների համար: