Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրում է արցախյան պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին

219

 Հայաստանում 2017 թվականի հոկտեմբերին անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել  բարեկամական հարաբերություններ։

Իրանցի մարզիկը հունվարի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։