«Թանկագին ընկեր». Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Գախարիային

103

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Գիորգի Գախարիային:  Ուղերձում Էրդողանը նորանշանակ վարչապետին առողջություն ու երջանկություն է ցանկացել, իսկ եղբայրական վրաց ազգին` բարօրություն՝ վստահություն հայտնելով, որ երկու պետությունների բարեկամական հարաբերությունները Գախարիայի իմաստուն կառավարմամբ ապագայում ևս կշարունակվեն բոլոր ոլորտներում։

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 24-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց նոր կառավարությանը` Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, որից հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գախարիային վարչապետ նշանակելու հրամանագիր ստորագրեց: