Գախարիա. Մենք թույլ չենք տա կրոնական հողի վրա վեճեր հրահրել

269

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ի պատասխան Գուրիյա շրջանի Բուկնարի գյուղում մուսուլմանների և քրիստոնյաների միջև տեղի ունեցած բախումներին, հայտարարել է, որ պետությունը պաշտպանելու է իր բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ինչպես նաև կանխելու է քաղաքացիների շրջանում կրոնական առճակատում հրահրող բոլոր տեսակի սադրանքները:

«Կրոնական զանազանությունը մեր պատմական փաստն է և մեր հարստությունը: Մենք այդպես ենք կառուցել մեր պետությունը դարերով, և յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ Վրաստանի կառավարությունը եղել է և կլինի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի երաշխիքը: Մենք թույլ չենք տա, որ ինչ-որ կերպ սահմանափակվի նրանց իրավունքները»,-ասել է Գախարիան:

Նշենք, որ Բուկնարի գյուղում օրեր առաջ կրոնական հողի վրա քաշքշուկ է եղել, ինչի հետևանքով երկու քաղաքացի վիրավորվել է, մեկը՝ ձերբակալվել: Վրաստանի պատրիարքության և մուսուլմանական հոգևոր վարչության ներկայացուցիչները շրջանի քաղաքացիներին հաշտության կոչ են արել: