Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն

271

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն։

«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանում ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստոաբաժանումներ, դիպուկահար թիմեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ նշանակության ջոկատայիններ և ուղղաթիռներ»,- հայտնում աղբյուրը։

Նշվում է, որ «զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել համագործակցությունը և համակարգումը, իրականացնել նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ»։