Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին, անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել. Տիգրան Բալայան

220

Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում:

«Երկու ամիս առաջ՝ 19.11.2020, Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ՝ կողներին կոչ անելով Լեռնային Ղարաբաղում քայլեր ձեռնարկել հրադադարի պահպանման ուղղությամբ: Մինչ այժմ Իլհամ Ալիևի վարչակարգը հակառակն է անում: Ալիևի դեմ պատժամիջոցներն առաջ շարժվելու միակ ճանապարհն է»,-Ֆեյսբուքում գրել է Բալայանը: