Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն անարդյունավետ է համարում այն գումարները, որոնք ԱՄՆ-ը ծախսում է Մերձավոր Արևելքում B-52 ռազմավարական ռմբակոծիչների օգնությամբ պարեկություն իրականացնելու համար:
«ԱՄՆ-ի նախագահ, եթե ձեր «հանցագործ պարեկությունները» նախատեսված են Իրանին վախեցնելու կամ նախազգուշացնելու համար, լավ կլինի՝ այդ միլիարդները ծախսեք ձեր հարկատուների առողջության վրա»,-ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հրապարակած նկարը Թվիթերում մեկնաբանել է Զարիֆը:
Իսլամական հանրապետության ԱԳ Նախարարը նաև նշել է, որ Իրանը «չի վախենում ջախջախել ագրեսորներին», չնայած այն փաստին, որ «200 տարի շարունակ պատերազմ չի սանձազերծել»: