ԱՄՆ նոր վարչակազմը Երուսաղեմում կթողնի Միացյալ Նահանգների դեսպանությունը

191

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը մտադիր է Երուսաղեմում թողնել Միացյալ Նահանգների դեսպանությունը:

«Դուք համաձա՞յն եք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Եվ պատասխանատվություն ստանձնու՞մ եք, որ ԱՄՆ-ը կպահպանի դեսպանությունը Երուսաղեմում»,-Բլինքենին հարցրել է Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը: «Այո, այո»,-պատասխանել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ 2018թ. գարնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ: Ավելի վաղ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք: