Իրանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի և նրա վարչակազմի նկատմամբ

187

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է պաշտոնից հեռացող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և բարձրաստիճան մի շարք այլ անձնանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Իրանական պատժամիջոցները սահմանվում են Թրամփի՝ նախագահի պաշտոնում լինելու վերջին ժամերին: Հունվարի 20-ին տեղի է ունենալու Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: