ՄԻԵԴ-ը բավարարել Վրաստանի բողոքն ընդդեմ Ռուսաստանի, մերժել է Հարավային Օսիայի վերաբերյալ պահանջը

103

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է (ՄԻԵԴ) Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում, և օգոստոսյան պատերազմի ընթացքում իրականացրել է վրացիների էթնիկական զտումներ: Այս մասին հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱՆ-ը նշել է, որ ՄԻԵԴ-ն անհիմն է որակել Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանի նկատմամբ՝ կապված 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած դեպքերի հետ:

Գրեթե 12 տարվա գործընթացից հետո ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանը չի կարող պատասխանատվության ենթարկվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի համաձայն ՝ միջադեպերի համար, որոնք տեղի են ունեցել Հարավային Օսիայի դեպքերի ժամանակ ռուս զինծառայողների կողմից վրացական բանակի՝ Հարավային Օսիայում խաղաղապահ զորախմբի և տեղի խաղաղ բնակիչների վրա հարձակումը հետ մղելիս: