Ռուսաստանը և Իսրայելը քննարկում են COVID 19-ի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը

197

Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Իսրայելը քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը:

«Օրակարգից հանված չէ հարցը, և քննարկվում է պատվաստանյութի համատեղ արտադրությունը, թե ինչ պատվաստանյութ կլինի դա, ես այժմ չեմ նշի, քանի որ այն դեռ բանակցությունների առարկա է: Հնարավոր են բազմաթիվ տարբերակներ, ասենք AstraZeneca-ի՝ Մեծ Բրիտանիայում գրանցված է կազմակերպության հետ, և՛ Ռուսաստանն ունի կապեր, և՛ Իսրայելը, սակայն այժմ իմ կողմից տեղին չէր լինի կանխատեսում անել այդ տիպի համագործակցության վերաբերյալ»,-ասել է դեսպանը: