Հունվարին Վրաստանի զբոսաշրջությունը 93.6%-ով անկում է ապրել

120

2021 թվականի հունվարին Վրաստան է այցելել մոտ 33 765 զբոսաշրջիկ, ինչը 2020 թ․ հունվարի համեմատ 93.6%-ով պակաս է:

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության կողմից տարածած վիճակագրության համաձայն՝ հունվարին Վրաստան ամենից շատ (14 500) այցելու ժամանել է Թուրքիայից: Թուրքիային հետևում է Հայաստանը (3 875), Ադրբեջանը՝ (3 138) և Ռուսաստանը (1 916):