Վրաստանի պատրիարքը SOCAR-ի տնօրենին շնորհակալություն է հայտնել վրացական եկեղեցուն վերջին 5 տարիների ընթացքում տրամադրած օգնության համար

124

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը հանդիպել է ադրբեջանական SOCAR Energy Georgia  ընկերության գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովի հետ: Հանդիպման ընթացքում Իլյա 2-րդը շնորհակալություն է հայտնել 5 տարի շարունակ տրամադրած օգնության համար:

«5 տարի առաջ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նախագահ Իլհամ Ալիևի աջակցությամբ սկսեց Վրաստանի եկեղեցու կարիքների համար բնական գազի վճարի փոխհատուցման նախագիծը: Ծրագիրն ընդգրկում է 35 թեմի 650 եկեղեցի և վանք»,- ասել է Վրաստանի ավագ երեց Գեորգի Զվիադադձեն։