Բայդենը Նեթանյահուին է փոխացնել է իր աջակցությունը Իսրայելի՝ արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում

83

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում իր աջակցությունն է հայտնել հրեական պետության՝ արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացին, ինչպես նաև քննարկել տարածաշրջանի անվտանգությանը, այդ թվում Իրանին առնչվող հարցեր:

«Նախագահն ընդգծել է ողջ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքների կարևորությունը, այդ թվում իսրայելցիների և պաղեստինցիների միջև»,-ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: