Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

204

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է հրաժարականի մասին:

«Ես զբաղեցրած պաշտոնից ազատվելու որոշում եմ կայացրել: Անխոս, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կնպաստի մեր երկրում իրավիճակի բևեռացման նվազեցմանը: Ես վսհատ եմ, որ մեր միջև բևեռացումները և հակասությունները ամենամեծ վտանգն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման և ցանկացած տիպի ճգնաժամի համար»,-հայտարարել է Գախարիան:

Վարչապետը պարզաբանել է, որ պաշտոնից հեռանալը կապված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ: Հրաժարականի պատճառը նշվածի վերաբերյալ իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է:

Նշենք, որ փետրվարի 17-ին՝ Նիկա Մելիայի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումից հետո, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում են գիշերել կուսակցության անդամներ, տասնյակ աջակիցներ և թույլ չեն տալիս ձերբակալել կուսակցության նախագահին: