Հայտնի է Վրաստանի նոր վարչապետի անունը

115

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գիորգի Գախարիան հրաժարական է տվել կառավարության ղեկավարի պաշտոնից: Պատճառը իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է՝ կապված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի նկատմամբ դատարանի որոշման հետ: