ԱՄՆ-ն Իսրայելին նախապես տեղեկացրել է Իրանի հետ բանակցությունները վերսկսելու ծրագրերի մասին

191

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելին նախապես տեղյակ է պահել, որ մտադիր է հայտարարել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին:

Բայդենի օգնականները չեն ցանկացել, որ Վաշինգտոնի ծրագրերի մասին նորությունները, այդ թվում ՄԱԿ ԱԽ-ից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանելու պահանջը հետ կանչելը, անակնկալի բերեր Իսրայելին:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը «Տասս» գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ԵՄ-ի հրավերով մասնակցելու Իրանի և «5+1» (Ռուսաստան, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) ձևաչափով մասնակից երկրների հետ բանակցություններին, որի մասին ԵՄ-ն հայտարարել էր ավելի վաղ: