Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխայցելությունները կլինեն առանց անձնագրի

269
AZERBAYCAN'DA DÜZENLENEN MEDENİYETLER İTTİFAKI’NIN 7. KÜRESEL FORUMU’NA KATILMAK ÜZERE BAKÜ’DE BULUNAN CUMHURBAŞKANI RECEP TAYYİP ERDOĞAN, AZERBAYCAN CUMHURBAŞKANI İLHAM ALİYEV İLE BİR ARAYA GELDİ. (İHA/BAKÜ-İHA)

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է թիվ 1 արձանագրությունը վավերացնող օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ անել Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտքի արտոնագրի ազատականացման մասին 2020թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում: 

Ըստ այդմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն են ստանում փոխայցելություններ կատարել նույնականացման (ID) քարտերով:

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր դրա վերաբերյալ օրինագիծը, իսկ ավելի վաղ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև արձանագրություն էր ստորագրվել: