Թուրքիան անհանգստացած է ռուսների կողմից Ղրիմի թաթարների տներում ստուգումներ անցկացնելուց

192

Թուրքիային մտահոգել է փետրվարի 17-ին ռուս իրավապահների կողմից Ղրիմի թաթարների տներում ստուգումներ անցկացնելը:

«Մենք անհանգստացած ենք Ղրիմում փետրվարի 17-ին մեզ հարազատ ղրիմ-թաթարական թուրքերի տներում ստուգումներից և ձերբակալություններից: Մենք կոչ ենք անում վերջ դնել Ղրիմի թաթարների նկատմամբ այս պրակտիկան, որոնք Ղրիմի թերակղզու բնիկներն են»,-ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարութան մեջ:

Այնուհետ պաշտոնական Անկարան հիշեցրել է Ղրիմի հարցով իր դիրքորոշումը՝ համաձայն որի «չի ճանաչում 2014թվականին թերակղզու ապօրինի բռնակցումը»: