Վրաստանի նախագահ. Անհրաժեշտ է իրավիճակի դեէսկալացիա և լարվածության թուլացում

143

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ անհրաժեշտ է իրավիճակի դեէսկալացիա և լարվածության թուլացում, որը, առաջին հերթին, պահանջում է իրական կառուցողական երկխոսություն: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«9 ամիս առաջ ես ծանր և ցավոտ որոշում կայացրի հանրության համար, որը պայմանավորված էր բացառապես պետության կայունության պահպանմամբ և ծառայում էր քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն։ Ցավոք, երկրում օրեցօր աճում է բևեռացումը, լարվածությունն ու դիմադրությունը: Լեգիտիմ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելը, օգտագործելով անհնազանդության բոլոր ձևերը, հասարակական-սոցիալական բողոք հրահրելն ուղղված են երկրի անկայունությանն ու թուլացմանը

…. Այսօր ես հանդիպում ունեցա դինվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ և մանրամասն քննարկեցինք ստեղծված իրավիճակը: Գտնում եմ, որ անհրաժեշտ է իրավիճակի դեէսկալացիա և լարվածության թուլացում, որը, առաջին հերթին, պահանջում է իրական կառուցողական երկխոսություն, որպեսզի այդ գործընթացները չվնասեն երկրի կայունությանը և միջազգային հեղինակությանը:

Ելնելով այս ամենից՝ ես պատրաստ եմ աջակցել երկխոսության բոլոր ձևերին, սակայն, վստահ եմ, որ զիջման քաղաքականությունն արդարացված է միայն այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ պատրաստ են կառուցողական երկխոսության, այլ ոչ թե այն դեպքում, երբ կողմերից մեկը զիջումն ընկալում է թուլություն կամ, առավել ևս, իր հաղթանակ։

Հույս ունեմ՝ վարչապետի թեկնածուն և նոր կառավարությունը կկարողանան կանգնեցնել այդ բարդ գործընթացները և թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը իր քաղաքական նկրտումները բարձր դասի երկրի շահերից և վտանգի երկրի այն ինստիտուտները, որոնք ժողովրդավարության և իրավական պետության հենասնյունն են»: