Եգիպտոսը և Պաղեստինը Գազայի հատվածում գազի հանքավայրի շահագործման մասին համաձայնագիր են ստորագրել

121

Եգիպտոսն ու Պաղեստինը ստորագրել են Գազայի հատվածում գազի հանքավայրի շահագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:

«Եգիպտոսն սատարում է Պաղեստինի՝ իր բնական պաշարները շահագործելու հարցում ազգային իրավունքին և այդ ռեսուրսների նկատմամբ սուվերենությանը, որոնցից գլխավորը Գազայի հատվածի գազի հանքավայրն է»,-ասել է Եգիպտոսի նավթի և հանքային ռեսուրսների նախարարը:

Երկու երկրների ներկայացուցիչները նշել են գազի հանքավայրի շուտափույթ շահագործման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Արևելյան Միջերկրականի գազային ֆորումի կարևորությունը և շեշտելով, որ Գազայում գազի հանքավայրի շահագործումը կարող է լուծել անկլավի էներգետիկ ճգնաժամը: