Ալիևը, Էրդողանը և Բահչելին կմասնակցեն օկուպացված Շուշիում դպրոցի հիմնարկեքի արարողությանը

179

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը:

Նշենք, որ ավելի վաղ Բահչելին հայտնել էր Շուշիում «Գորշ գայլերի» միջոցներով դպրոց բացելու մտադրության մասին, որը ողջունել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: