Ռոհանին Էրդողանի հետ զրույցում ընդգծել է ԼՂ հակամարտությունը երկխոսության ճանապարհով կարգավորելու կարևորությունը

107


Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ռեջեբ Թայիփ Էրդողնը հեռախոսազրույց են ունեցել: Երկու երկրների ղեկավարները ընդգծել են, որ ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամրապնդել Թեհրան-Անկարա համագործակցությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Ռոհանին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է հակասությունների՝ երկխոսության և բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:

Ռոհանին, ողջունելով Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունը, նշել է.«Այս ծրագիրը բոլոր կողմերի համար զգալի օգուտներ կարող է բերել: Իրանը պատրաստ է համապատասխան ոլորտներում համագործակցել տարածաշրջանի երկրների հետ»: