ԱՄՆ-ը կրճատել է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժի որոշ սահմանափակումներ

100

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մասնակի կրճատել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, իրանցի դիվանագետների տեղաշարժի սահմանափակումները, սակայն ամբողջությամբ չեն չեղարկել:

«Սահմանափակումներն ամբողջությամբ վերացնելու մասին խոսք չի եղել, դրանք միայն կրճատվել են»,-ասել է Խաթիբզադեն՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնելու այսօրվանից, թե նշված 25 մղոնը (այն սահմանաչափը, որ թույլ են տալիս իրանցի դիվանագետներին հեռանալ ՄԱԿ կենտրոնակայանից) նույնպես միջազգային իրավունքի խախտում է:

Խաթիբզադեն հավելել է, որ իրանական կողմը «սահմանափակումների կրճատումը բավարար չի համարում»: