Վարչապետի պաշտոնում առաջինը կայցելեմ Ադրբեջան. Ղարիբաշվիլի

126

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին երկիրը, որ կայցելի, Ադրբեջանն է: Ղարիբաշվիլին նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կարծում է, որ կկարողանան լեզու գտնել սահման գծանշման հարցում:

«Առաջին հերթին, իհարկե Ադրբեջան. դա մեր շատ մտերիմ ընկերն է, դա մեր ռազմավարական գործընկեր երկիրն է, որը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Իմ առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի Ադրբեջան: Մենք երկխոսություն կվարենք Ադրբեջանի հետ: Հավատում եմ, որ պարոն Ալիևը և մեր ընկեր ադրբեջանական կողմը խելամիտ որոշում կկայացնեն»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ Դավիթ Գարեջի VI դարի վրացական վիմափոր վանական համալիրը գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանի վրա։ Համալիրի մի մասը, որի մեջ մտնում է նաև Ուդաբնոյի վանքը, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Իրադրությունը համալիրի շուրջ սրվեց 2019-ի ապրիլին, երբ ադրբեջանցի զինվորականները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը վանական համալիր: