ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշքենազիի հետ, որի ընթացքում հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր է հակազդել հրեական պետության նկատմամբ ցանկացած միակողմանի գործողություններին:

«Պետքարտուղարն ուշադրության է արժանացրել այն փաստը, որ ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է համաշխարհային արենայում Իսրայելի նկատմամբ անարդար միակողմանի գործողությունները զսպելուն»,-ասվում է Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

Բլինքենն ընդգծել է, որ Ջո Բայդենի վարչակազմը կողմնակից է պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորմանը՝ ելնելով երկու ժողովուրդ-երկու պետություն սկզբունքից:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here