Զարիֆ. ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համաձայնության մեջ կասկածելի բան չկա

95

Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ փետրվարի 21-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության միջև կնքված համաձայնագիրը հաջողություն է, և չնայած Մեջլիսի պատգամավորների քննադատությանը՝ դրանում ոչ մի կասկածելի բան չկա:

«Եթե կարդաք հավելվածը, ապա պարզ կդառնա, որ դրանում կասկածելի ոչ մի բան չկա»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով, «եթե Մեջլիսում իրենց ընկերները ուսումնասիրեին Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի առաջարկությունները, նրանց ավելորդ պահվածքը տեղի չէր ունենա խորհրդարանում: Ինչի մասին որ պայմանավորվել է ԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհին ՄԱԳԱՏԷ-ի հետ, հաջողություն է»,-ավելացրել է Զարիֆը:

Նշենք, որ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի և ԱԷԿ-ի միջև կնքված համաձայնագիրը հակասում է միջուկային գործարքի մասին օրենքը:

Համաձայնությունը ենթադրում է, որ փետրվարի 23-ից հետո ՄԱԳԱՏԷ-ին հասանելի չեն լինի Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկները, սակայն այդ տվյալները կպահվեն երեք ամիս ժամկետով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները հանելու դեպքում: