ԱՄՆ-ն Սիրիայում հարվածներ է հասցրել մերձիրանական ուժերին

138
Pentagon spokesman John Kirby departs after speaking during a media briefing at the Pentagon, Wednesday, Feb. 17, 2021, in Washington. (AP Photo/Alex Brandon)

ԱՄՆ-ի զինված ուժերը նախագահ Ջո Բայդենի հրահանգով օդային հարվածներ են իրականացրել Սիրիայում մերձիրանական ուժերի դիրքերի ուղղությամբ:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով զինված ուժերը հարվածներ են իրականացրել Սիրիայի արևելքում մերձիրանական զինված խմբավորումների ենթակառուցվածքների ուղղությամբ: Հարվածները պատասխան են Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի ներկայացուցիչների վրա վերջին հարձակումներին»,-հայտնել է Պենտագոնի ղեկավարի՝ հասարակայնության հետ կապերի գծով օգնական Ջոն Քիրբին:

Հարվածներից ոչնչացվել են «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սայիդ ալ-Շուհադա» իրանամետ ուժերի մի քանի օբյեկտներ: