Ալիևը հայտնել է, թե իբր Հայաստանին են վերադարձրել բոլոր ռազմագերիներին

242

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Բաքուն Երևանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին»:

«Մենք Հայաստանին վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին: Մնացածները դիվերսանտներ են: Հայաստանի և այլ երկրների ցանկացած շահարկումներն անտեղի են»,-արտասահմանցի լրագրողների հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ալիևը: