Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն

188

Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կիրակի օրը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն և նրան է փոխանցվել Իրանի պաշտոնական բողոքի նոտան կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարի այն անընդունելի հայտարարության հետ, ըստ որի Իրանում գտնվում են Թուրքիայի Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:  Թեհրանում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նաև քննադատության է արժանացել Իրաքում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը: Այս մասին հայտնում է Parstoday.com-ը:

Իրաքում Թուրքիայի դեսպանն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ արձագանքել է  Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիի՝ Իրաքի Քրդստանի տարածքի Rudaw հեռուստաալիքին տված հարցազրույցին:

Անադոլու լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն, Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: