Թուրքիայում պնդում են, որ ռուսական ռադիոէլեկտրոնային սարքավորումներն անարդյունավետ էին Bayraktar TB2-ի դեմ պայքարում

265

Թուրքական Baykar ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները անարդյունավետ էին թուրքական հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների դեմ պայքարում։ Բայրաքթարը հավանաբար նկատի է ունեցել արցախյան վերջին պատերազմը:

«Ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները նույնիսկ մեկ ժամով չկարողացան կանգնեցնել Bayraktar-ներին»,-ասել է Բայրաքթարը՝ հավելելով, որ այժմ ընկերությունը մշակել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների դեմ պայքարի պաշտպանական մեխանիզմ, ինչն ավելի բարձրացնելու է թուրքական ԱԹՍ-ների արդյունավետությունը։ Ռուսական կողմը, որևէ կերպ առայժմ չի արձագանքել թուրքական կողմի պնդմանը։