Վրաստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. ձերբակալել է 7 ակտիվիստ

98

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, տեղի է ունենում հակակառավարական ցույց: Ոստիկանությունը խորհրդարանի մուտքերից մեկի մոտ ձերբակալել է 7 ակտիվիստի:

«Ամոթ» շարժման մասնակից Գիգի Մակարաշվիլիի խոսքով, ոստիկանությունը մի քանի հոգու է ձերբակալել այն բանից հետո, երբ նրանք սկսել են գոռալ «Ստրուկներ»:

Վրաստանի ընդդիմությունը մտադիր է այսօր պիկետներ անցկացնել օրենսդիր մարմնի մոտ: Այն կազմակերպել են ընդդիմադիր կուսակցությունները: Նրանք ցույցի մասին հայտարարել էին նախօրեին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած ընդդիմության և իշխանության հանդիպումից հետո:

Ընդդիմությունը հայտարարել է, որ ակցիաները կշարունակվեն այնքան, մինչև կառավարությունը զիջումների չգնա: