Պենտագոնը հրաժարվել է պարզաբանել, արդյոք Իրանին մեղավոր է ճանաչում իսրայելական նավի վրայի պայթյունի համար

180

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք ամերիկյան կողմն Իրանին մեղավոր է ճանաչում Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի համար:

«Ես Ձեզ կուղղորդեի Իսրայելի իշխանությունների մոտ, քանի որ խոսքը իրենց նավի մասին է…..Ես հետախուզության ոչ մի տվյալ չունեմ, որի մասին կարող էի խոսել այս ամբիոնից»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրել Օմանի ծոցում Իսրայելին պատկանող Helios Ray նավի վրա պայթյուն կազմակերպելու մեջ: