Աբխազիայի ընդդիմությունը պահանջել է պարզաբանել նախկին պաշտոնյայի այցը Վրաստան

177

Աբխազիայի խորհրդարանը մարտի 3-ի նիստի ժամանակ գնահատական է տալու նախագահի նախկին օգնական Բենուր Կվիրայայի՝ Վրաստան կատարած այցին: Այս մասին Սուխումիի Ազատության հրապարակում հավաքվածներին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիյան:

«Կքննարկենք ստեղծված իրավիճակը: Եթե վստահում եք մեզ, վաղը նիստին գնահատական կտանք: Եթե մտածում եք հայրենիքի մասին, չպետք է մտածել միայն գումար աշխատելու մասին»,-ընդդիմության ներկայացուցիչներին ասել է Կվարչիյան՝ նշելով, որ նախագահի նախկին օգնականի մասնակցությամբ սոցցանցերում տարածված տեսանյութը բոլորին մտահոգել և բարկացրել է:

Նշենք, որ տեսանյութում Կվիրայան սեղանի շուրջ խմում է Դավիթ Կվարացխելիայի կենացը, որը կռվել է աբխազ ժողովրդի դեմ, նրան անվանում է իր ընկերը և ասում, որ պատրաստ է Կվարացխելիայի անունով զբոսայգի հիմնել:

Աբխազիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Կվարիայան փետրվարի 19-ից այլևս նախագահի օգնականը չէ, և ոչ մեկ նրան չի լիազորել բանակցություններ վարել Վրաստանի իշխանությունների հետ: