ԱՄՆ-ը և Թուրքիան կշարունակեն կառուցողական աշխատել Սիրիայում. Պետքարտուղարություն

86

ԱՄՆ-ը և Թուրքիան կշարունակեն կառուցողական աշխատել Սիրիայում համատեղ շահերն առաջ տանելու համար, հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով Իդլիբում Վաշինգտոնի և Անկարայի միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցին:

«Մենք թուրք գործընկերների հետ ընդհանուր շահեր ունենք Սիրիայում: Մենք կշարունակենք կառուցողական աշխատել Թուրքիայի հետ՝ հետագայում մեր ընդհանուր շահերին հասնելու համար»,-ասել է Փրայսը: