Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա

173

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով մարտի 3-ին կայցելի Թուրքիա:

Այցի շրջանակում քննարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանի արդիական թեմաների շուրջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Բաքվում նախատեսված էր Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի պատճառով չեղարկվել էր: