Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան գործող ռազմաբազան

161

Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան գործող Այն ալ-Ասադի ռազմաբազան: Տուժածների վերաբերյալ տեղեկություն չկա: Ռազմաբազան գտնվում է Անբար նահանգում:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ բազայի վրա արձակվել է առնվազն 10 հրթիռ: Հրթիռակոծությունն իրականացվել է Հիթ և Ալ-Բաղդադիա քաղաքների արանքում գտնվող բնակավայրից: Իրաքի ուժայիններն արդեն հայտնաբերել են հրթիռների գործարկման սարքը:

Այն ալ-Ասադի ռազմաբազան գտնվում է Բաղդադից 110 կմ արևմուտք, և Իրաքում ամերիկյան խորոշագույն ռազմաբազաներից մեկն է: Այն մեկ անգամ չէ, որ նմանատիպ հարձակումների է ենթարկվել, որոնք, ըստ Վաշինգտոնի, իրականացնում են մերձիրանական խմբավորումները: