Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյա է ծանր վիրավորում ստացել

190

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա (Աղդամ) շրջանի Նովրուզլու բնակավայրի մոտակայքում ականի պայթյունից ծանր մարմնական վիրավորումներ է ստացել Աղդամի մեխանիկական ոռոգման տարածաշրջանային վարչության պետ Հաֆիզ Ազիմզադեն, հայտնում է Trend-ը:

Նշվում է, որ  Ազիմզադեն լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է ծանր: