ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային գործարքի հարցում «սխալ ուղղությամբ է շարժվում»:

Հարցին, թե արդյոք Իրաքում՝ Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծությունը չի ազդում ԱՄՆ-ի՝ Իրանին բանակցությունների սեղանին վերադարձնելու ձգտման վրա և արդյոք Վաշինգտոնը պատրաստ է հանուն բանակցությունների հրաժարվել Թեհրանի նկատմամբ մի քանի պատժամիջոցներից՝ Բլինքենը նշել է.

«Եվրամիությունը, որը սկզբնական համաձայնության կողմից մեկն է, մյուս բոլոր կողմերին՝ մեր եվրոպացի գործընկերներին, Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և մեզ, հավաքի է հրավիրել՝ միջուկային գործարքին վերադառնալու հնարավորությունները քննարկելու համար: Մենք «այո» ենք պատասխանել: Իրանը՝ «ոչ»: Տեսնենք, թե ինչ են անելու հետագայում: Մենք պարզ հասկացնել ենք տվել, որ դիվանագիտական ճանապարհը բաց է: Այժմ Իրանի հերթն է որոշելու՝ համաձա՞յն է արդյոք»,-ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցները հանելուն՝ Բլինքենը շեշտել է, որ Իրանը պետք է վերադառա միջուկային համաձայնության շրջանակում իր պարտականությունները կատարելուն:

«Եթե նա անի, մենք նույնը կանենք: Եվ դա կներառի պատժամիջոցների մեղմացում: Սակայն մենք հեռու ենք դրանից: Ցավոք, Իրանը սխալ ուղղությամբ է շարժվում»,-պատասխանել է Բլինքենը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here