Թուրքիան ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում F-35-ի ծրագրից հեռացնելու համար

93

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան ընդհանրապես չի ձգտում վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, որին մասնակությունն ԱՄՆ-ը կասեցրել էր ռուսական C-400 համակարգեր գնելու պատճառով: Դեմիրի խոսքով` իրենք ամեն դեպքում ԱՄՆ-ից փոխհատուցում կպահանջեն կրած կորուստների համար:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ինչ էլ որ լինի, Անկարան չի վերադառնա այդ ծրագրին:

«Մենք տրամադրված չենք ծրագրին վերադառնալուն: Մենք ասում ենք, որ մեր հանդեպ անարդար են վերաբերվել, և այդ անարդարությունը պետք է շտկել»,-ասել է Դեմիրը, ով նախորդ տարվա վերջից հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում՝ շեշտելով, որ այժմ բոլոր ջանքերն ուղղված են վնասի փոխհատուցմանը: