Թուրքիայում կործանվել է զինվորական ուղղաթիռ. կա 11 զոհ

258

Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով  11 թուրք զինծառայող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հաղորդմամբ՝ կործանվել է Cougar տեսակի ուղղաթիռը, որը Բինգյոլից (Բյուրակն) ուղևորվելիս է եղել դեպի Դատվան: Թռիչքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:55-ին, սակայն ուղղաթիռի հետ կապը կորել է 14:25-ին:

Որոնումներ են սկսվել SN-235 ինքնաթիռով և անoդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով: Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:

Վթարի զոհերից մեկը դարձել է Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշը: