Մեկնարկելու են Իրան-ԵԱՏՄ բանակցությունները՝ ազատ առևտրի համաձայնագրի իրագործման նպատակով

182

Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Ռասուլ Մոհաջերը հայտարարել է, որ ազատ առևտրի համաձայնագրի իրագործման հարցի շուրջ շուտով բանակցություններ են սկսելու Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև: Մոհաջերը ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է, սակայն ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը միշտ աճել է: