Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաքելական այցով Իրաքում է

153

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաքելական այցով ժամանել է Բաղդադ։ Օդանավակայանում Հռոմի պապին դիմավորել է վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմին։

Հռոմի պապն Իրաքում կմնա 3 օր։ Այցի շրջանակում կհանդիպի քաղաքական գործիչների, դիվանագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի Բաղդադ, Էրբիլ, Մոսուլ և այլ քաղաքներ։

Սա Հռոմի պապի առաջին արտասահմանյան այցն է արտերկիր կորոնավիրուսի համաճարակից ի վեր։