ԱՄՆ-ը Սիրիայի և Իրաքի սահմանին Avenger ԶՀՀ է տեղադրել

167

ԱՄՆ զինվորական հրամանատարությունը ամրապնդում է իր ներկայությունը սիրիա-իրաքյան սահմանին՝ այնտեղ տեղադրելով զենիթահրթիռային Avenger համակարգեր։

Այս համակարգերը նախատեսված են ցածր թռչող օդային թիրախների դեմ պայքարելու համար՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և թևավոր հրթիռներ։ Դա կապված է օդային հարձակումների աճող վտանգի հետ։